- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Բրոկոլիով և սերուցքային սոուսով պաստա
Բաղադրիչներ
- մակարոն - 450 գր
- բրոկոլի - 450 գր
- պանիր պարմեզան - 200-250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 250-300 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մակարոնը եփում ենք, մեջը լցնում ենք մասերի բաժանած բրոկոլին, կրկին մի քանի րոպե եփում ենք և անցկացնում մաղով:
Պատրաստում ենք սոուսը: Սերուցքը և քերած պանիրը մարմանդ կրակին խառնելով տաքացնում ենք, ավելացնում մշկընկույզն ու պղպեղը և խառնում այնքան, մինչև սոուսը թանձրանա (եթե ցանկանում ենք, որ սոուսն ավելի թանձր լինի, կարող ենք ավելացնել մի փոքր ալյուր):
Սոուսը լցնում ենք մակարոնով և բրոկոլիով զանգվածի վրա:
- Լավ խառնում ենք:
- Ահա և վերջ:
Համեղ պաստա , որը նաև շատ գեղեցիկ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: