- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Վիեննական վաֆլի
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 100 գր
- կաթ - 250 մլ
- կարագ - 200 գր
- ալյուր - 350 գր
- հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Փափկեցրած կարագը հարում ենք շաքարավազի հետ, մինչև համասեռ փքուն զանգված ստացվի: Ձվերը կոտրում ենք և թեթևակի հարելով ավելացնում խմորին: Այնուհետև ավելացնում ենք նաև գոլացրած կաթն ու կիտրոնի հյութը: Վերջում ավելացնում ենք խմորիչի հետ խառնած ալյուրը և հարում այնքան, մինչ ստացվի հարթ, համասեռ խմոր:
Վաֆլի պատրաստելու գործիքը լավ տաքացնում ենք և պատում բուսայուղով: Խմորը լցնում ենք կաղապարի մեջտեղի մասում ու այն ամուր փակում ենք (մեկ վաֆլու համար պահանջվում է մոտավորապես 2 ճ/գդ խմոր):
Վաֆլին թխում ենք մոտ 5 րոպե (տարբեր մոդելներիի սարքերի համար այդ ժամանակը կարող է տարբեր լինել):
- Խմորի մեր պատրաստած քանակությունից ստացվում է 10 x 10 սմ չափերի 10 վաֆլի: Թխելուց անմիջապես հետո այն դրսից դառնում է խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ: Մեկ ժամ հետո վաֆլին փափկում է և այլևս չի խրթխրթում, իսկ, եթե ցանկանում ենք այն խրթխրթան պահել, ապա պետք է դրանք շարենք ջեռոցի ցանցի վրա և 4-5 րոպե 160 ջերմաստիճանում չորացնենք:
Վիեննական վաֆլի կարելի է պատրաստել նախաճաշին: Լավ կլինի այն մատուցել տաք վիճակում, քանի որ այդպես շատ ավելի համեղ է ստացվում: Դե իսկ մատուցելիս վրան կարելի է ցանել շաքարի փոշի, քսել մեղր, ջեմ կամ խտացրած կաթ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: